Գաղտնիության քաղաքականություն
Ներածություն
Այս Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է STONE MARKET ՍՊԸ-ն (այսուհետ՝ «STONE MARKET») օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ այցելում և օգտագործում եք www.stonemarket.am կայքը։ Ձեր անձնական տվյալները հավաքվում և մշակվում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային լավագույն պրակտիկաներին համապատասխան։
Տեղեկատվության գաղտնիություն
Մեզ տրամադրված ամբողջ տեղեկատվությունը համարվում է խիստ գաղտնի և չի փոխանցվի երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Անձնական տվյալների հավաքագրում
Ձեր կողմից անմիջապես տրամադրված տվյալներ (անուն, ազգանուն, էլ․ հասցե, հեռախոսահամար, բնակության վայր)
Կայքի միջոցով իրականացված գործարքների պատմություն
Տեխնիկական և օգտագործման տվյալներ (IP հասցե, գտնվելու վայր, բրաուզերի տվյալներ, մեր կայք մուտք գործելուց առաջ այցելած էջեր, օգտագործման սեսիաներ)
Մեր հետ ունեցած նամակագրություն և այլ գրավոր հաղորդակցություն
Մենք չենք տեսնում և չենք պահում Ձեր բանկային քարտերի տվյալները։ Վճարային ամբողջ տեղեկատվությունը հավաքվում և պահվում է Inecobank ՓԲԸ-ի կողմից։
Անձնական տվյալների հավաքագրման նպատակները
Ձեր տվյալները հավաքվում են կայքի պատշաճ աշխատանքի և անվտանգ ու հարմարավետ օգտագործման ապահովման համար։
1) Կայքի անխափան և անվտանգ աշխատանք ապահովել
2) Վճարումների մշակում և համապատասխան ծանուցումների ուղարկում
3) Կայքի և ծառայությունների որակի վերահսկում և բարելավում
4) Ձեզ հետ կապ հաստատել՝ պարզաբանումների, թարմացումների կամ ծանուցումների համար
Չաթ, մեսենջերներ և հարցումներ
Երբ Դուք գրում եք մեզ կայքի չաթում, մեր Telegram-բոտին կամ ուղարկում եք հետադարձ կապի ձևը, մենք մշակում ենք՝ Ձեր անունը, հեռախոսահամարը, էլ. փոստը (եթե նշված է), հաղորդագրության տեքստը, ինտերֆեյսի լեզուն և այն էջի հասցեն, որտեղից ուղարկվել է հաղորդագրությունը։ Այս տվյալները փոխանցվում են Stone Market-ի մենեջերներին, այդ թվում՝ Telegram-ի աշխատանքային չաթ. Telegram-ով ուղարկված հաղորդագրությունների նկատմամբ լրացուցիչ կիրառվում է Telegram-ի գաղտնիության քաղաքականությունը։ Մենք դրանք օգտագործում ենք միայն Ձեր հարցմանը պատասխանելու և պատվերը մշակելու համար։ Նամակագրությունը և հայտերը պահվում են ոչ ավելի, քան 12 ամիս, որից հետո ջնջվում են։ Դուք ցանկացած պահի կարող եք պահանջել Ձեր տվյալների ջնջումը ստորև նշված կոնտակտներով։
Ձեր իրավունքները
1) Պահանջել Ձեր տվյալների ջնջումը
2) Պահանջել տվյալների հավաքագրման դադարեցումը
3) Պահանջել տվյալների ուղղումն ու թարմացումը
Քաղաքականության փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխել այս Գաղտնիության քաղաքականությունը։ Բոլոր փոփոխությունները կհրապարակվեն այս էջում։
Կոնտակտային տեղեկատվություն
Եթե ունեք հարցեր կամ բողոքներ Ձեր տվյալների մշակման վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ։
✉️ [email protected]
☎️ +374 33 76-73-77