Մեր մասին

Պետրո Սթոուն
«Պետրո Սթոուն» ընկերությունների խումբը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ, մշակմամբ և վաճառքով՝ ապահովելով ծառայությունների ամբողջական ցիկլ: Այն իր մեջ ներառում է մի քանի ընկերություն, որոնք առաջարկում են որակյալ լուծումներ շինարարության, դիզայնի և լանդշաֆտային նախագծերի համար՝ ապահովելով հուսալիություն և երկարատև համագործակցություն գործընկերների հետ:
STONE MARKET
Բնական քարի համաշխարհային շուկայի հայկական հարթակը
Սթոուն Մարկետն առաջին հայկական օնլայն հարթակն է, որը միավորում է բնական քարի արդյունահանմամբ, մշակմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններին մեկ տեղում՝ ապահովելով նրանց տեսանելիությունը, ճանաչելիությունը և վստահելի գործընկերային կապերը։ Մենք միավորում ենք արտադրողներին, դիզայներներին, ճարտարապետներին և մատակարարներին՝ ստեղծելով բաց, թափանցիկ և առաջադեմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր բիզնես կարող է ներկայացնել իր արտադրանքը, պատմությունը և ոճը։
Մեր առաքելությունը
Արտադրողներին և դիզայներներին տալ իրական հարթակ, որտեղ քարը դառնում է բրենդ, իսկ արտադրանքը՝ պատմություն։ Սթոուն Մարկետը կառուցված է այս գաղափարի շուրջ՝
«Հայկական բնական քարը պետք է խոսի ինքն իր անունից՝ որակով, դիզայնով և վստահությամբ»։
Մեր Նախագծերը
Սթոուն Գրուպ
«Սթոուն Գրուպ»-ը տրավերտինի հանքարդյունահանմամբ զբաղվող առաջատար ընկերություն է: Ամսական 1200 խորանարդ մետրից ավել որակյալ հանույթ ունենալով, ընկերությունն ապահովում է բարձրորակ տրավերտինի կայուն մատակարարում քարերի մշակմամբ զբաղվող ընկերությունների ավելի քան 60%-ին: «Սթոուն Գրուպ»-ն առանձնանում է իր մասնագիտական փորձով, նորարարական տեխնոլոգիաներով և հուսալի ծառայություններով, որոնք բավարարում են հաճախորդների պահանջներն ու սպասելիքները: Դեռևս 2021 թվականից ընկերությունն արտահանում է տրավերտինե մեծաբեկորներ եվրոպական երկրներ։

Սարարտ Սթոուն
Հայաստանի հարստություններից ու սիմվոլներից մեկը՝ սև տուֆը, չէր կարող ներգրավված չլինել մեր գործունեության մեջ։ «Սարարտ Սթոուն»-ն՝ ընկերությունների խմբին պատկանող նորաբաց կազմակերպություն է, որը մասնագիտացած է սև տուֆի արդյունաբերության մեջ: Մեր մասնագետներն իրենց տարիների ձեռքբերած փորձն ու նորարական լուծումներն են ներդնում որակի և հուսալիության ապահովման համար։

Սթոուն հոլդինգ
«Սթոուն Հոլդինգ» ընկերությունը մասնագիտացած է երեսպատման սալիկների, քիվերի, ճարտարապետական բարդ դետալների արտադրության և վերամշակման մեջ: Ընկերությունը ապահովում է որակի բարձր չափանիշներ և հուսալի ծառայություններ, ինչի շնորհիվ վստահելի գործընկեր է հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև մեր օտարերկրյա գործընկերների համար։

Հայկական քարի փառատոն
Հայկական քարի փառատոնն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 2021 թվականից սկսած: Այն նպատակ ունի ներկայացնել հայկական բնական քարերի առանձնահատկությունները, մշակման և կիրառման ոլորտները, ինչպես նաև ընդգծել դրանց մշակութային ժառանգությունը: Փառատոնին մասնակցում են ոլորտի առաջատար ընկերություններ, դիզայներներ,ճարտարապետներ և արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ցուցադրում են իրենց աշխատանքները, ներկայացնում նորարարական լուծումներ և փոխանակվում փորձով: Փառատոնի ընթացքում տեղի են ունենում նաև տարբեր միջոցառումներ, որոնք նվիրված են հայկական մշակույթին։
Ինչպես է զարգացել Հայկական Քարի Փառատոնը
2021
2022
2023
2024