StoneMarket — բնական քար Երևանում

Մեր գործընկերները

Մեր գործընկերները ներկայացնում են բարձրորակ քարեր և կոպեր, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ: Յուրաքանչյուր գործընկեր կարևոր է մեր առաքելության համար՝ ստեղծել գեղեցիկ միջավայրեր, որտեղ քարերը պատմում են իրենց պատմությունները:

Դիզայներներ

Unique Design

Unique Design

 Ճարտարապետական ​​3D մոդելների մշակում ըստ ձեր գծագրերի և էսքիզների (ինտերիեր, էքստերիեր, կահույք): Ցանկացած գաղափարի ֆոտոռեալիստական ​​պատկերացում: Ձեր նախագծի իմ անհատական ​​տեսլականը:  Նախագծի կազմը. - 3D վիզուալիզացիա - դասավորություն - էլեկտրիկ - էլեկտրամոնտաժային ապրանքների ցանկ - մշակումներ, չափեր, պատերի, առաստաղների, հատակների հատվածներ - հարդարման նյութերի ցանկ - լրացումներ Կորպորատիվ ոճ. Լոգո, ինչպես նաև այլ, բազմապրոֆիլ տպագիր արտադրանքի մշակում և ստեղծում: • Էդուարդ Բոյնագրյան 077 75 88 02

ARCHITECTUM LLC

ARCHITECTUM LLC

1. Էսքիզային նախագծերի մշակում, ցուցադրական նյութերի պատրաստում 2. Շենքերի և շինությունների ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտում 3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում, նախագծում 4. Բազմահարկ, բազմաֆունկցիոնալ և անհատական ցածրահարկ բնակելի տների համալիր նախագծում 5. Հասարակական նշանակության շենքերի և շինությունների համալիր նախագծում 6. Արտադրական և արդյունաբերական նշանակության շենքերի և շինությունների նախագծում 7. Տարածքների բարեկարգում, փոքր ճարտարապետական ձևերի մշակում 8. Դիզայն նախագծում 9. Հեղինակային հսկողություն 10. Ճարտարապետական և շինարարական ոլորտի խորհրդատվություն 11. Ավարտական ակտերի կազմում 12. Տարածքների գեոդեզիա և չափագրություն 13. Գեոլոգիա Աջակցություն ցանկացած տիպի Քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ` կազմում, մուտքագրում Էլեկտրոնային տարբերակով (URBAN-GOV) հարթակի միջոցով, անհատական մոտեցում, մատչելի գնային քաղաքականություն, առնվազն 23 տարվա փորձ ՀՀ-ի տարածքում, լիցենզավորված գործունեություն: • Սարգիս Գալստյան 041 36 09 00 / 077 39 77 32

LUMINAR studio

LUMINAR studio

Նախագծման ընթացքում մեր փորձառու մասնագետները օգտագործում են ժամանակակից համակարգչային ծրագրեր՝ կարճ ժամկետում որակյալ արդյունք ստանալու համար։ Ընկերությունն ունի նախագծման երկարամյա փորձ Հայաստանում և արտերկրում։Ծառայություններ՝ բնակարանների և առանձնատների նախագծում և ինտերիերի դիզայն, վերանորոգում և ներքին հարդարման աշխատանքներ՝ ներառյալ կահույքի նախագծում և արտադրություն։Կոնտակտ՝ Ներսես Ադամյան, 055 50 21 01։

SILAS DESIGN AND CONSTRUCTION

SILAS DESIGN AND CONSTRUCTION

  SILAS DESIGN AND CONSTRUCTION հիմնադրվել է 2010 թվականին: Այն մասնագիտացված է բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների դիզայնի և վերանորոգման մեջ Հայաստանում, իսկ 2024 թվականից արդեն Մոսկվայում և Դուբայում:   Կատարում ենք տարբեր բարդության աշխատանքներ: Առաջին նախագիծը Արաբական Միացյալ Էմիրություններում 2024 թ._ին էր, 1700մ2 մակերեսով վիլլա:• Վահան Հարոյան 041 78 00 70

ԻՄԵՅՋՄԵՆ Ինտերիեր-դիզայնի և Ճարտարապետության արվեստանոց

ԻՄԵՅՋՄԵՆ Ինտերիեր-դիզայնի և Ճարտարապետության արվեստանոց

 ԻՄԵՅՋՄԵՆ արվեստանոցը հիմնադրվել է 1999 թվականին, ինտերիեր դիզայներ Միքայել Կարսյանի կողմից: Այն մասնագիտացված է հասարակական և կոմերցիոն, մասնավորապես հյուրանոցիային և ռեստորանային դիզայնի ուղղության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Արվեստանոցի կողմից ստեղծված բազմաթիվ ժամանցային նախագծերը մինչ օրս իրենց կարևոր դիրքն են զբաղեցնում սպասարկման ոլորտում: Ընկերությունը զբաղվում է նաև էքսկլյուզիվ` թեմատիկ դեկորի նախագծմամբ և պատրաստմամբ: • Միքայել Կարսյան 091 41 43 05

ԴԱԱՊ ճարտարապետական արվեստանոց

ԴԱԱՊ ճարտարապետական արվեստանոց

 ԴԱԱՊ ճարտարապետական արվեստանոցը նախկին «QC Architects»-ի համահիմնադիր ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանի նոր բիզնես նախագիծն է: 2020-ին գրացված «ԴԱԱՊ» անունը առաջացավ «Danielyan Aleksandr Architecture Projects» նախագծի սկզբնանվան հապավումից:    Նախորդ ընկերությունը ստեղծվել էր դեռեւս 2004-ին: Այդ ժամանակվանից մենք նախագծում եւ իրականացնում ենք բնակելի եւ տարատեսակ հասարակական շենքեր Հայաստանում եւ արտերկրում: Մեր թիմը մասնակցել եւ մասնակցում է բազմաթիվ մրցույթների: Մենք ունենք միջազգային պատասխանատու նախագծերի Շվեյցարիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դերակատարների հետ համագործակցելու հարուստ փորձ: ԴԱԱՊ-ը Ձեր գեղեցիկ, ֆունկցիոնալ, ամուր եւ հարմարավետ շենքերի նախագծման համար հուսալի եւ արհեստավարժ գործընկերն է Հայաստանում: •Ալեքսանդր Դանիելյան 055 52 34 43

ՆԵՐԳԱՂԹ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ

ՆԵՐԳԱՂԹ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ

  Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2006թ․-ին։ Իր գործունեության ընթացքում արվեստանոցը հասցրել է կատարել բազմաբնույթ տեսակի աշխատանքներ՝ ինտերիեր դիզայնից մինչև ճարտարապետական նախագծեր՝ փոքրիկ դետալներից մինչև կառույցներ։  Ներգաղթը իր բազմամյա գործունեության ընթացքում կարողացել է հստակ մեխանիզմներ մշակել նախագծային և դիզայներական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Մեր մասնագետները իրենց փորձով և մասնագիտական հմտությամբ կարողանում են արագ և ճիշտ կողմնորոշվել պատվիրատուների կողմից դրված խնդիրները արագ հասկանալու և լավագույնս լուծելով այն, տալով գրագետ և միևնույն ժամանակ ինքնատիպ աշխատանքներ։ Մեր ծառայությունները՝ 1․ Քաղաքաշինություն և Լանդշաֆտ 2. Ճարտարապետություն 3. Ինտերիեր Դիզայն 4. Խորհրդատվություն • Միրո Ղազարյան 055 41 43 40 / 010 27 09 16

Ջի–Էմ–Ջի Ինթիրիորս

Ջի–Էմ–Ջի Ինթիրիորս

    Ջի–Էմ–Ջի Ինթիրիորս ստուդիան հիմնադրվել է 2018 թվականին, ճարտարապետ- դիզայներ Գարրի Մակիչյանի կողմից: Հիմնական գործունեության ուղղությունն է հանդիսանում ինտերիերի նախագծումը։    Բազմաթիվ իրականացված  դիզայն-նախագծերը վերաբերվում են տարբեր ոլորտներին  և ոճային ուղղություններին, կախված պատվիրատուների անհատական պահանջներից։ Աշխատանքների զգալի մաս են կազմում կորպորատիվ նախագծերը։  • Գարրի Մակիչյան 093 38 39 63

Rocket Line